04 11 2021

Արցախը ոչ միայն մեր անվտանգային վահանն էր, այլև՝ տնտեսական լուրջ երաշխիք էր Հայաստանի հեռանկարային զարգացման համար․ Սուրեն Պարսյան



«Տարիներ շարունակ մեր մրցակցային առաելությունը, տնտեսական առումով,  եղել է 42 հազար քառակուսի կիլոմետր, դիտավորյալ տարածք չեմ նշում, որովհետև տարածք չէ, հող է , քանի որ դա հնարավորություն էր տվել  վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանին ապահովվել մի շարք էժան ռեսուրսներով , նկատի չունեմ բնական ռեսուրսները , նկատի ունեմ  նաև  աշխարհագրական դիրքը , հնարավորությունները ,  տարածաշրջանում ռազմավարական հնարավորությունները , ցավոք,  մարդիկ կարծել են, որ զիջելով հողը կունենան տնտեսական առավելություններ , փաստացի չունենք և՛ հողը, և՛ տնտեսական հնարավորություններ  էլ ձեռք չենք բերել, տարիների ընթացքում չենք էլ ունենալու,  առաջին կորուստը հողի կորւստն էր, երկրորդը՝ մարդը , որը ապրում է  նույն հողի վրա , պաշտպանում է նույն  հողը»,- «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Ըստ Սուրեն Պարսյանի Հայաստանը տարեկան Արցախից ստացել է ՝  իր սպառած  էլեկտրաէներգիայի  5 տոկոսը , բայց հիմա չենք ստանում Արցախից այդ էլեկտրաէներգիան, քանի որ մոտ 36-37  ՀԷԿ-երից  գտնվում  է թշնամու վերահսկողության տակ։

« Արացախը  մեզ ապահովում էր էժան էլեկտրաէներգիայով․ հիմա այդ հնարավորությունը չկա։ Արցախը ոչ միայն մեր անվտանգային վահանն էր, այլև՝  տնտեսական  լուրջ երաշխիք  էր՝ Հայաստանի հեռանկարային զարգացման համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ