02 11 2021

Ուզում եմ հասկանալ՝ այդ 7 տոկոս տնտեսական աճը որտեղի՞ց է գալիս․ Արթուր Խաչատրյանը՝ Քերոբյանին



Ինչպես հայտնի է , 2022 թվականի բյուջեի նախագծով կառավարությունը 7 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում։ ԱԺ հիմնական հանձնաժողովների միասնական նիստում, 2022 թվականի պետակաբն բյուջեի քննարկման ժամանակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեց, թե որտեղի՞ց է գալիս այդ 7 տոկոսը։

«Ուզում եմ հասկանալ` այդ 7 տոկոսը որտեղի՞ց է գալիս , ակնկալում եք , որ Ամուլսարը կշահագործվի  փող կգա՞, թե՞ ակնկալում եք,  որ հայ-թուրքական սահմանի բացման արդյունքում  տնտեսական աճ կլինի․  եթե երկրորդն է , խնդրում եմ  նշեք՝  Դուք հայ-թուրքական սահմանի բացման՝  ինչ-ինչ պարագայով  տնտեսական ազդեցության գնահատական արե՞լ եք , թե՝  ոչ»,- հարցրեց Արթուր Խաչատրյանը։

Ի պատսխան նախարարն ասաց, որ 2022 թվականի բյուջեի  և տնտեսական աճի իրենց կանխատեսումների մեջ հայ-թուրքական սահմանի բացումը, որպես կանխատեսում,  ներառված չէ։

Շարունակելով հարցադրումը  Արթուր Խաչատրյանը  նախարարից հետաքրքրվեց․

 «Ներդրումների մասին, ի՞նչ եք պատրաստվում անել, որ 17 անգամ  մասնավոր ձեռնարկությունները  ներդրումներն ավելացնեն հիմնական միջոցների մեջ»։

Ի պատասխան, Քերոբյանն ընդգծեց․

«Ասել, որ մեր երկիրը կարողանում է սահուն կերպով կլանել բոլոր ներդրումային ծրագրերը սխալ կլինի, ունենք բազմաթիվ ծրարգրեր որոնք բախվում են բազմաթիվ խոչընդոտների»,-նշեց նախարարը։

Թեման մանրամասնում է տեսանյութը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ