Լեռնային Ղարաբաղում կառավարությունը միշտ ուշադրություն է դարձրել գյուղատնտեսությանը, այնտեղ շատ լավ նախարարներ ենք ունեցել, նաև երբ այնտեղ նախագահ էր Ռոբերտ Քորաևյանը, հետո Արկադի Ղուկասյանը, լուրջ ուշադրություն էր դարձվում այս ոլորտին: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:
«Նաև ունեինք շատ լուրջ արտասահմանյան ներդրումներ՝ Իտալիայից, Ռուսաստանից: Այնտեղ պոտենցիալը շատ ավելի լավ էր, քան Հայաստանում, էլ չեմ ասում, որ գյուղտեխնիկան ևս իրենց մոտ ավելի թարմ է եղել, որովհետև թարմացումներն ավելի շուտ-շուտ էին անում:
Ինչ վերաբերում է կորուստներին՝ այս տարի Հայաստանը 100 հազար տոնայով ավելի ցորեն կներկրի, որն այն ժամանակ ներկրում էր Լեռնային Ղարաբաղից»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը