02 09 2021

Ինչո՞ւ են ապրանքները թանկացել․ ՏՄՊՊՀ-ի մեկնաբանությունը



Պարենի համաշխարհային գները բարձրացել են, FAO-ն ևս հրապարակեց, որ պարենը թանկանում է, ամբողջ աշխարհում են գները բարձրացել։ Թանկացել են բեռնափոխադրումները, բենզինի և նավթամթերքի շուկայում էլ թանկացում է եղել, որոշ ապրանքների առումով գների նվազման միտումներ կան,բայց մնացածի դեպքում դեռևս կայուն պահպանվում են գները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադառնալով շուկայում թանկացումներին։

Ինչ վերաբերվում է բանջարեղենի թանկացումներին, Գևորգյանը նկատեց, որ ՏՄՊՊՀ -ն լոլիկի շուկայում կամ վարունգի շուկայում չի կարող դերակատարում ունենալ։

Նա հայտնեց, որ այս պահին բենզինի շուկայում ուսումնասիրություն են անում։ Երկու ամսից պատրաստ կլինի այն հարթակը, ինչպես ներկայացրեց Գևորգյանը, որի միջոցով առցանց ռեժիմով հնարավոր կլինի տեսնել այն շուկաների գների բարձրացումը, որոնք հանձնաժողովը մոնիթորինգ է անում, ինչպես նաև այդ հարթակում տեսանելի կլինի կենտրոնացված շուկաներում թանկացումների պատճառները՝ չմանրամասնելով, թե որ ապրանքների գներն են նվազել։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ