18 08 2021

Այս իշխանությունները շարունակում են իրենց վերագրել բոլոր այն ձեռքբերումները, որոնք ապահովվել է 2018-ի իշխանափոխությունից առաջ. Վահե Դավթյան

Այս իշխանությունները շարունակում են իրենց վերագրել բոլոր այն ձեռքբերումները, որոնք ապահովվել է 2018-ի իշխանափոխությունից առաջ. Վահե Դավթյան

Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

«Փաշինյանն այսօր հայտարարել է, որ «շատ կարևոր համաձայնություն» է ձեռք բերել «Հարավկովկասյան երկաթուղու» հետ՝ մինչև 2024 թ. երկաթուղային համակարգում 39 մլրդ դրամի ներդրում իրականացնելու վերաբերյալ:

Լավ է հնչում, չէ՞: Այնքան լավ, որ գործադիրի ղեկավարը հորդորում է բոլորիս ՛՛պատկերացնել այդ ծավալը՛՛:

Իրականում այս իշխանությունները շարունակում են իրենց վերագրել բոլոր այն ձեռքբերումները, որոնք ապահովվել կամ որոնց համար հող է նախապատրաստվել 2018-ի իշխանափոխությունից առաջ: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով, ՛՛Մասրիկ-1՛՛ արևային կայան և այլն:

Ինչ վերաբերում է ՛՛Հարավկովկասյան երկաթուղուն՛՛, ապա ընկերությունը՝ 2008 թ. փետրվարին կնքված կոնցեսիոն պայմանագրի համաձայն՝ պարտավորվել է մինչև 2038 թ. երկաթուղու զարգացմանն ուղղել 174,5 մլրդ դրամ, որից 122,3 մլրդ դրամը ուղղվելու է ենթակառուցվածքային արդիականացմանը, իսկ 52,2 մլրդ դրամը՝ շարժակազմի թարմացմանը:

Ընկերության պաշտոնական տվյալների համաձայն՝ ներդրումների ընդհանուր ծավալն այսպիսով պետք է կազմի շուրջ 572 մլն դոլար, որոնցից 265 մլն-ը փաստացիորեն արդեն իրականացվել է:

Այս պարագայում երկաթուղային կոնցեսիոների պարտավորությունները որպես սեփական ձեռքբերում ներկայացնելը հասարակական կարծիքը մանիպուլացնելու, հերթական տնտեսական միֆ ստեղծելու փորձ է:

Հ.Գ. Ի դեպ, ի՞նչ եղավ երկաթուղու կողմից 100 մլն դոլարի չարաշահումները, որոնց մասին նորաթուխ վարչապետը թմբկահարում էր 2018-ից ի վեր»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ