14 08 2021

Երասխի ուղղությամբ թուրք֊ադրբեջանական ճնշումն արդեն բերում է շոշափելի արդյունքների. փորձագետ

Երասխի ուղղությամբ թուրք֊ադրբեջանական ճնշումն արդեն բերում է շոշափելի արդյունքների. փորձագետ

էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը գրում է․
 
Երասխի ուղղությամբ թուրք֊ադրբեջանական ճնշումն արդեն բերում է շոշափելի արդյունքների։ Հայաստանի շահերից բխող "Հյուսիս֊Հարավ" միջազգային միջանցքը, որի լոգիստիկայում Երասխը ռազմավարական դիրք է զբաղեցնում (Թեհրան֊Ջուլֆա֊Երասխ֊Երևան֊Թբիլիսի֊Սև ծով) կարծես թե վերջնականապես դուրս է մնում պաշտոնական Երևանի գերակա խնդիրներրց։
Դրա փոխարեն Փաշինյանը նոր լիցք է հաղորդում խաղաղասիրական խոսույթին, իսկ ապաշրջափակման մասին սեփական դիրքորոշումն արտահայտում է ՏԿԵ նորաթուխ նախարարի շուրթերով։ Վստահաբար, հիշում եք վերջինիս հայտարարությունը Սյունիքի տարածքով Բաքվին դեպի Նախիջևան ելք ապահովելու պատրաստակամության մասին։
Այսպիսով, ծավալվող տրանսպորտային պատերազմում Հայաստանը վերածվում է գործիքի՝ "Արևելք֊Արևմուտք" միջանցքը առաջ տանելու ու այն "Հյուսիս֊Հարավ"֊ի առանցքային շահառուների՝ Իրանի, Չինաստանի ու Հնդկաստանի դեմ օգտագործելու համար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ