14 07 2021

Երբ Ալֆան է մտնում ձեռնարկություններ, մասնավորապես՝ պղնձամոլիբդենային կոմբինատ, ապա ներդրումները կհորդան․ տնտեսագետ

Երբ Ալֆան է մտնում ձեռնարկություններ, մասնավորապես՝ պղնձամոլիբդենային կոմբինատ, ապա ներդրումները կհորդան․ տնտեսագետ

Տնտեսագետ Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հեսա ներդրումները կգան։

Երբ Ալֆան է մտնում ձեռնարկություններ, մասնավորապես պղնձամոլիբդենային կոմբինատ, ապա ներդրումները կհորդան։

Այստեղ ասելիք և անելիք ունեն բոլորը` գործարարների միություն, գործատուների միություն, հանրային և պետական շահերով հետաքրքրված բոլոր հասարակական կազմակերպությունները։

Չի կարելի նման կերպ մտնել ձեռնարկություններ, սա վատ օրինակ է և ուղիղ հարվածում է մեր երկրի վարկանիշին, որպես տնտեսական գործընկեր»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ