Հունիսի 30-ին խորհրդարանը արտահերթ նիստում քննարկեց կառավարության կողմից ներկայացված վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթների առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Զեկուցող Էկոնոմիկայի նախարաի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը նշեց, որ
վերոնշյալ կարգավորումները «Թմրանյութերի և հոգեներգործուն նյութերի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենսդրական կարգավորումների փաթեթի տրամաբանական շարունակությունն է և ըստ էության արտադրական կանեփի արտադրության ճանապարհային քարտեզի տրամաբանական և անբաժանելի քայլերից մեկը։Այն կհանդիսանա զսպող մեխանիզմ հետագայում ոլորտում անբարեխիղճ տնտեսվարողների համար։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում 44-ի կետ 3 հոդվածում, փոփոխությունների իրականացման միջոցով սահմանվում են մի
շարք դրույթներ,որոնց խախտումը նախատեսում է տուգանքի չափեր։
Յուրաքանչյուր դեպքի համար՝ մինիմալ աշխատավարձի հինգհազարապատիկից մինչև քսանհազարապատիկի չափով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը