11 06 2021

Փակվել են արտերկրից Հայաստան ներդրումները․ Վահե Հակոբյան



Շատ ենք կարևորում մասնավոր և պետություն համագործակցությունը։ Այն ներդրողը, որը 90-ականների վերջից սկսած ակտիվ եկել է Հայաստան, նա չի անհայտացել նա պարզապես չի ուզում այս երեք տարվա ընթացքում սրանց հետ որևէ առնչություն ունենալ։ Փակվել են արտերկրից ներդրումները Հայաստան, դա ես ձեզ ասում եմ՝ որպես խոշոր բիզնեսի ներկայացուցիչ․ մեր կաշվի վրա ենք զգացել։ Ինչը որ կարողացել ենք անել էս ընթացքում, արել ենք սեփական կապերի միջոցով։ Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։

Նա ներկայացրեց, թե ինչպես են պատկերացնում պետություն և մասնավոր համագործակցությունը։

«Պետությունն ամեն ինչ անում է բիզնեսի ներդրողի համար, բիզենսի ներկայցուցիչը հարկ  եղած ժամանակ ամեն ինչ անում է պետության համար, և կա երրորդ բևեռը՝ աշխատավոր մարդը, պետությունն ու բիզնեսը ստեղծում են արժեք որից օգտվում է աշխատավոր մարդը»,- ասաց Հակոբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ