Վրաստանում հայկական բեռների փոխադրումների հարցով ՌԴ-ի իշխանությունների ու Հայաստանի կառավարության հետ գործարարները հանդիպում են պլանավորում։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում հայտնեց ՌԴ-ում գործող միջազգային բեռնափոխադրող «Ռանվեյ» ընկերության հիմնադիր Վրեժ Գրիգորյանը։
Գործարարները համոզված են, որ վրաց իշխանության կողմից բացառապես հայկական բեռների նկատմամբ արգելանքներն ուղիղ հարված են ԵԱՏՄ միասնական տնտեսական համակարգին։
Ներկա սահմանափակումները, գործարարի խոսքով, Հայստանի և Ռուսաստանի տնտեսության վրա էական ազդեցություն է թողնելու, արդեն իսկ եռակի թանկացել է բեռնափոխադրումը, յուրաքանչյուր մեքենայի համար պատվիրատուի վճարը հասել է 5-6000 դոլարի։ Իսկ այս հանգամանքը, Գրիգորյանի խոսքով, անպայմանորեն շուկայում գնագոյացման վրա է ազդելու, և այդ գումարները դուրս են բերվելու հայ բնակչության ու ռուսաստանցիների գրպանից։ Ուստի հապճեպ քայլեր պետք է ձեռնարկվեն հայ-ռուսական միջկառավարական դիվանագիտական հարթակում։
Հարցազրույցը՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը