Օրեցօր սոցիալ-տնտեսական վիճակը Հայաստանում վատթարանում է, երկիրը փաստացի գտվում է ճգնաժամի մեջ։ Ներկա կառավարության կողմից մենք չենք տեսնում գրագետ, համապարփակ բազմաբովանդակ քայլեր, որպեսզի այդ ճգնաժամը հաղթահարելի լինի։ Այս մասին «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության կազմակերպած քննարկմանն ասաց կուսակցության համանախագահ Ծովինար Կոստանյանը։
Նա նշեց, որ Հայաստանում սոցիալական խնդիրները շատ-շատ են, կորոնավիրուսի համաճարակի բռնկման պատճառով, Արցախյան պատերազմի հետևանքով խնդիրները շատացել են։ Օրինակ, փախստականների խնդիրը։ Ծ. Կոստանյանը նշեց, որ պաշտոնական տվյալներով 30 հազարաից ավելի մարդիկ, որոնք կորցրել են իրենց տները, ստիպված են եղել լքել հայրենի վայրերը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը