Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 15 առաջատար ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարների հետ:
Վազգեն Մանուկյանն իր խոսքում անդրադարձել է երեք ընդհանուր հարցերի, որոք վերաբերում են երկրի տեխնոլոգիական և գիտակրթական ոլորտներին, երկրում ստեղծված իրավիճակի թելադրանքով առաջացած ազգային նպատակներին, ինչպես նաև ժամանակավոր կառավարության ձևավորման դեպքում կառավարության առաջնային անելիքներին և հեռանկարային ծրագրերի մշակմանը:
Ոլորտի մասնագետների հետ քննարկվել են Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտի ներկա վիճակն ու զարգացման հնարավորությունները, նորարարական առաջընթացի, կիբեռանվտանգության, ռազմարդյունաբերության զարգացման ուղիներն ու հեռակարները: Մտքեր են փոխանակվել նաև մեր երկրի զարգացման ապագա ռազմավարության և տեսլականի շուրջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը