«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքի էր էջում գրել է.
Հիմա Հայաստանի ու Արցախի պատմությունը, իրոք, սկսում ենք Նիկոլի սեփական կետից, այսինքն՝ ավելի վատ մեկնակետից, քան ունեինք 1991–ին՝ անկախության սկզբում կամ 1994–ին՝ Արցախյան 1–ին պատերազմից հետո։
1994–ից հետո և՛ դրական, և՛ բացասական զարգացումներ ենք ունեցել պետականաշինության գործում։ Փաշինյանի իշխանության օրոք բացառապես «մինուս» նշանով է եղել արտաքին ու ներքին քաղաքականությունը։
2,5 տարում փլուզվեց 25 տարվա սարքածը։ 2,5 տարում խորացվեցին 25 տարվա հիվանդությունները։
Հիմա մեզանից գերմարդկային ճիգեր են պահանջվելու՝ երկիրը մինուսից զրոյի բերելու, ապա՝ պլյուսի տանելու համար։ Ես պատրաստ եմ դրան։ Ցանկացած կարգավիճակում։ Էլի մարդիկ կան, որ պատրաստ են։ ժողովուրդն էլ պետք է պատրաստ լինի դրան։ Ուրիշ տարբերակ չկա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը