Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի որոշումը վերաբերում է միայն վերջնական սպառման ապրանքներին: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Այսինքն՝ այն ապրանքները, որոնք միջանկյալ սպառման են կամ որևէ արտադրողի կողմից օգտագործվում են իր արտադրությունը կազմակերպելու համար, դրանց նկատմամբ մենք սահմանափումներ չենք կիրառում»,- նշեց նա:
Նախարարի խոսքով թուրքական ապրանքների արգելքը գնաճի չի բերի և տնտեսվարողները պետք է վերադասավորվեն և նոր շուկաներ գտնեն։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը