Այս տարին տարբերվում էր նախորդ բոլոր տարիներից, քանի որ տարվա ընթացքում երկու անգամ օրենքով բյուջեում փոփոխություն է կատարվել, և դա ունեցել է իր հիմնավորումներն ու պատճառները: Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Առաջինը պայմանավորված էր ամբողջ աշխարհին ցնցած և չարիք դարձած համավարակի ազդեցությունները մեղմելու անհրաժեշտությամբ, իսկ երկրորդը Հայաստանի համար աղետ դարձած ռազմական գործողություններն են, որը չէր կարող իր ազդեցությունը չգտնել տնտեսության վրա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը