02 11 2020

Որևէ մեկը չի պատրաստվում իրավիճակով չպայմանավորված պարտք վերցնել. Մհեր Գրիգորյան



Այդքան կարևոր չէ պարտքի շեմը, որքան այն, թե այդ պարտքում ներգրավված միջոցները ծախսման ինչ արդյունավետություն ու նպատակ ունեն: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Իհարկե, պարտք վերցնելն ինքնանպատակ չէ, և որևէ մեկը չի պատրաստվում պարտք վերցնել, որը պայմանավորված չէ իրավիճակով, կամ մարտահրավերների հետևանքներով: Ես կարծում եմ՝ այստեղ ավելի շատ դուք պետք է ուշադիր լիենք և հետևեք այն պարզաբանումներին, որոնք կտրվեն ֆինանսների նախարարության փորձագետների կողմից, թե ինչպես է այդ պարտքը ծախսվելու և այդ ծախսման արդյունքներով մենք ինչ հավելյալ արժեքներ ենք գեներացնելու, որոնք հնարավորություն կտան այդ պարտքը բնականոն սպասարկել, և ի վեերջո՝ մարել»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ