Ստեղծված իրավիճակում, որը պայմանավորված է ռազմական դրությամբ, կարծում եմ` շատ կարևոր է կենտրոնացնել բոլորիս ջանքերը 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման վրա: Ազգային ժողովում պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Բյուջեն պետք է արտացոլի կառավարության ծրագրում ամրագրված նպատակներին հասնելու հնարավոր ուղղությունները, ոլորտային քաղաքականությունների շեշտադրումները, ինչպես նաև ներկա իրավիճակով պայմանավորված նոր մարտահրավերները:
Իհարկե, մինչ օրս նախագիծն ունեցել է որոշակի տրամաբանություն, որը բխել է ոլորտային ռազմավարություններից, կառավարության ծրագրերից, ունեցել է որշակի բալանս, բայց այնուամենայնիվ ունենք նոր իրողություն և ունենք նոր անելիք, որպեսզի այդ բալանսի մեջ տեղ գտնի ստեղծված իրավիճակը: Կառավարության ծրագրի կենսագործման հիմնական ճանապարհը ռազմավարական փաստաթղթերի ձևավորումն է, դրանցից բխող միջոցառումների մշակումն ու իրականացումը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը