ՀՀ կառավարությունը հարկերից ազատման համար կսահմանի ԵԱՏՄ անդամ երկրներից համապատասխան նախարարություններին հանձնվող ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքների ցանկ: Մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։
Փոխնախարարը հստակեցրեց, որ խոսքը վերաբերում է ներմուծվող ապրանքները ԱԱՀ-ից, ակցիզային և բնապահպանական հարկից ազատելուն:
«Սա հնարավորություն է, որի շրջանակում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք կարողանում են ԵԱՏՄ անդամ պետություններից ապրանքները հասցնել վերջնական շահառուին առանց մաքսայի և հարկային պարտավորություններով ծանրաբեռնվելու: Օրենքով նախատեսված է, որ կառավարությունը կսահմանի ապրանքների ցանկ, և արտոնությունները կիրառելի կլինեն այդ ապրանքների նկատմամբ: Ցանկ սահմանելու նպատակն այն է, որ այս աջակցությունը լինի արդյունավետ և հասցեական»,- ասաց նախարարի տեղակալը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը