Մենք գտնվում ենք անորոշության չափազանց մեծ աստիճան ունեցող միջավայրում՝ ոչ միայն կոնկրետ վերջին ռազմական գործողություններով պայմանավորված, այլ մինչ այդ էլ անորոշության աստիճանը չափազանց մեծ էր: ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Եթե ուշադրություն ենք դարձնում, ապա այս ռազմական գործողություններով պայմանավորված կանխատեսումների վերանայումը մինչ այդ վերանայվածի հետ համեմատած անհամեմատ ավելի փորք կշիռ ունի, որովհետև մեր ցուցանիշներն ապրիլին կանխատեսված և այն ժամանակ արդեն ռիսկային համարվող, վերանայվել էին 2021 թվականի բյուջեի նախագծի համատքստում և ներկայացվել էին արդեն վերանայված կանխատեսումները: Իսկ կոնկրետ ռազմական գործողություններով պայամնավորված վերանայումներն ավելի փոքր կշիռ ունեն: Հետևաբար մենք ներդրել ենք փոփոխության առաջարկի մեջ այն կուտակած գիտելիքի պաշարը, որը ունեցել ենք և այն որոշակիության աստիճանը, որը հնարավոր է այս պահին արձանագրել»:
Նշենք, որ գրավոր առաջարկների բացակայությամբ պայմանավորված ուժի մեջ է մնացել հանձնաժողովի կողմից 1-ին ընթերցմամբ ընդունած դրական եզրակացությունը ՀՀ Ազգային ժողովի 2020 թվականի հոկտեմբերի 7-ին գումարվող արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը