24 09 2020

Մասսայական վարկային արձակուրդը հանգեցնելու է շատ մեծ վնասների․ ԿԲ փոխնախագահ



Խնդրահարույց վարկերի, դրանց նկատմամբ տույժերի ու տուգանքների հարցերը քննարկելիս պետք է նաև հաշվի առնել, որ  բանկերի ու ֆինանսական այլ շահառուների, այդ թվում՝ ավանդատուների և պատասխանատու վարկառուների թիվը մի քանի հարյուր անգամ գերազանցում է խնդիրներ ունեցող վարկառուների թիվը։ Ազգային ժողովում ասաց ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը։

«Ինչպես ամբողջ աշխարհում, մենք էլ այն չափում ենք խնդրահարույց կամ չաշխատող վարկերի մեծությամբ, որը պատմականորեն տատանվում է բանկային համակարգի կողմից տրված ամբողջ վարկերի 5-7 տոկոսի շրջանակում: Համավարակից հետո ավելացել է ընդամենը մեկ տոկոսային կետով, և այս պահին գտնվում է 7 տոկոսի շրջանակում: Նշանակում է, որ վարկառուների առնվազն 93 տոկոսը գիտակցված և պարտաճանաչ կերպով կատարում է իրենց պարտավորությունները և դա վերցրել է որոշակի նպատակից ելնելով՝ էապես բարելավել իրենց բարեկեցությունը»,- ասաց Երիցյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ