10 09 2020

Սոցիալական ճգնաժամ չունենք․ Նիկոլ Փաշինյան



Համաճարակն էական սոցիալական ու տնտեսական վնասներ է պատճառել, բայց կարևոր է գնահատել, թե ինչ աստիճանի են վնասները: Կառավարության նիստի ժամանակ այս մասին խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տնտեսական անկումների ցուցանիշները հրապարակվում են, հանրահայտ են: Էստեղ մենք միշտ խնդիր ենք ունենում ճշգրիտ ինդիկատորներ ունենալու, թե ինչ սոցիալական վիճակ է տիրում երկրում և ինչքանով է սոցիալական իրավիճակը սրվել: Կարծում եմ, որ ՀԴՄ-ներով առևտրի շրջանառության տվյալը կարող է այդ մասին վկայել, քանի որ խոսքը մարդկանց կողմից արվող առևտրի մասին է: 2020 թվականի օգոստոսին, 2019 թվականի օգոստոսի համեմատությամբ, ՀԴՄ շրջանառությունը նվազել է ընդամենը 2,5 տոկոսով: Ընդ որում՝ այսպիսի ցածր ցուցանիշի նոր ենք հասել: Սոցիալական խնդիրներ կան, բայց դրանք եղել են նաև 2019 թվականին: Բայց սոցիալական ճգնաժամ չունենք: Այստեղ կարող է փաստարկ հնչել, որ, տեսեք, առևտրի շրջանառությունը 2,5 տոկոսով նվազել է: Բայց այստեղ են, օրինակ, մարդիկ, ովքեր նախորդ տարի Հայաստանում չէին ու արտագնա աշխատանքի էին մեկնել: Մյուս կողմից, էստեղ չեն զբոսաշրջիկները, որոնք ակնհայտորեն շատ ավելի են ծախսում ՀՀ-ում գտնվելիս, քան տեղացիները բոլոր պարագաներում»,- ասել է վարչապետը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ