08 09 2020

Համավարակի ընթացքում ավանդները նվազել են, վարկերը՝ աճել․ ԿԲ նախագահ



Հայաստանի ֆինանսական համակարգը կարող ենք բնութագրել որպես կայուն ու դինամիկ աճող։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ հավելելով, որ համակարգը տարիների ընթացում շատ լավ է իրականացրել ֆինանսական միջնորդի գործառույթը։ Միևնույն ժամանակ Գալստյանը նշեց, որ ֆինանսական  կազմակերպությունները՝ որպես տնտեսության մասնավոր հատվածի սուբյեկտներ, անմասն չեն մնացել համավարակի ստեղծած վնասներից։

«Անմասն չեն մնացել, սակայն այս պահին կարող ենք արձանագրել, որ չի խաթարվել  ֆինանսական ծառայությունների մատուցման բնականոն  ընթացքը։ Կարևոր է նաև, որ ֆինանսական կազմակերպությունների կապիտալի ու իրացվելիության  մակարդակը բավարար նախադրյալներ է ստեղծում նաև այս ճգնաժամին դիմագրավելու համար»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։


 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ