Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է ուժեղացված հսկողությունը հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումների բացահայտման ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումների արդյունքում 2020թ. օգոստոս ամսին արձանագրվել է ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման 1049 դեպք կամ շուրջ 11.5 %-ով ավելին, քան նախորդ ամիս:
Հիշեցնենք, որ 2020 թ. հուլիսին արձանագրվել էր ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման 941 դեպք, ինչը 2018 թվականի հունվարից առ այսօր ամենաբարձր ցուցանիշն էր:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու գործելաոճը շարունակվելու դեպքում` իրականացվելու են նաև կրկնակի ստուգումներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը