27 08 2020

Հեղափոխությունը վատագույն բրենդն է բիզնեսի համար. Ռոբերտ Քոչարյան



Հեղափոխությունը վատագույն բրենդն է բիզնեսի համար և որքան շուտ այդ բրենդից հրաժարվեք հանուն  ներդրումների, այնքան ավելի լավ. չեն ուզում հրաժարվել: Տնտեսական լրագրողների հետ քննարկմանն այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Այստեղ կարելի է որոշ զուգահեռներ տանել միգուցե այն ժամանակահատվածի հետ, երբ ես նախագահ էի Հայաստանի Հանրապետությունում, երևի պետք է հարցին պատասխանել՝ ի՞նչ է պետք ներդրողի համար, ո՞րն է երկրի մրցակցային առավելությունը, ի՞նչ կարգի տնտեսություն ես դու ուզում կառուցել: Եթե այդ հարցերի պատասխանը հստակ չկա, հռչակված չէ զարգացման տնտեսական մոդելը, ներդրումները լինելու են ուղղակի պատահականություն, ինչ-որ մեկն ինչ-ինչ պատճառներով, ծանոթվ կամ այլ սուբյեկտիվ գործոնով կարող է հայտնվել Հայաստանում և մի տեղ մի փոքր ներդրում անել, ավելի մեծ բան ակնկալել ուղղակի հանրավոր չէ: 

Ուղղակի հիշեցնեմ, թե ինչպես էին մենք անում, որովհետև ներդրումներն այն ժամանակ բավականին լուրջ էին: Առաջինը պետք է բարենպաստ ներդրումային միջավայր ստեղծվի, եթե դա չստեղծես, թիրախային միայն քո միջամտությունով լուրջ բանի չես հասնելու: Միջավայր նշանակում է օրենսդրություն, ուժային կառույցներին հեռու պահել բիզնեսներից, ստուգումներից, ասֆալտին փռելուց, նման կարգի գործողություներից: Եվ պետությունը պետք է լուրջ ներդրումներ անի ենթակառույցվածքներում, որովհետև դու ոչ մի տեղ նորմալ բիզնես չես ունենալու, եթե այդ երկրում ենթակառուցվածքները զարգացած չեն ՝ ճանապարհ, կապ, էլեկտրականություն: Եթե մարդ պետք է գա և մտածի ինքը հոսանքի կկարողանա՞ միանալ, թե՞ չի կարողանա, չի գա: Պետությունն առաջին հերթին այս հարցերը պետք է կարողանա լուծել, և մենք դրանից ենք սկսել 97-98 թվականներին»: 

Քննարկման ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ