Միացյալ Նահանգների կառավարությունը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով լրացուցիչ 1 միլիոն 436 հազար դոլար է հատկացրել Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
ԱՄՆ կառավարությունը Հայաստանին մոտ 4 միլիոն դոլարի օգնություն է տրամադրել 2020 թվականին: Ամերիկյան այս նոր օգնությունից 1 միլիոն դոլար նախատեսված է գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտների վերականգմանն ու հարմարեցմանը հետկորոնավիրուսային իրականության մեջ:
Պետքարտուղարության կողմից տրամադրվող հավելյալ $436,000 դոլարը կհատկացվի այն խոցելի ներգաղթյալների կարիքների բավարարմանը, որոնք համավարակի պատճառով չեն կարողանում վերադառնալ իրենց մշտական բնակավայր։ Այս օժանդակության շնորհիվ նրանք կունենան կացարան, մթերք, ինչպես նաև հնարավորություն՝ օգտվելու բժշկական և սոցիալական ծառայություններից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը