30 06 2020

Ի՞նչ չգիտի «Տնտեսական ազատության ինդեքսի» մասին Նիկոլ Փաշինյանը

Ի՞նչ չգիտի «Տնտեսական ազատության ինդեքսի» մասին Նիկոլ Փաշինյանը

ՀՀ կառավարության ֆեյբուքյան էջում հետևյալ գրառումն է տեղադրվել․ «Heritage Foundation-ի հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքս»-ով Հայաստանը մեկ տարվա ընթացքում բարելավել է իր դիրքերը 13 կետով՝ 180 երկրների շարքում զբաղեցնելով 34-րդ հորիզոնականը, «համեմատաբար ազատ» տնտեսություն ունեցող երկրից դառնալով «հիմնականում ազատ»։

Այս գրառմումը տեղադրելով իր ֆեյսբուքյան էջում, Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշել է, որ «Հայաստանի տնտեսությունը դառնում է ավելի ու ավելի ազատ և սա՛ է ներդրումների խթանման հիմնական միջոցը»:

Այս առթիվ հարկ է նշել, որ նախ՝ տնտեսական ազատականացման ցուցանիշը կապ չունի տնտեսության զարգացման մակարդակի հետ եւ երկրորդ՝ ամենեւին էլ ներդրումների ներգավման հիմնական միջոցը չի։ Սա հայտնի է բոլորին, ով պատկերացում ունի տնտեսական ինդեքսների և մասնավորապես՝ այս ինդեքսի մասին։ Հավանաբար, դա միայն Նիկոլ Փաշինյանին հայտնի չէ և ի դեպ, հակառակ նրա ասածին, Հայաստանում կատարվող ներդրումների ծավալը նվազում է, ոչ թե ավելանում։

Մյուս կողմից էլ, 34-րդ հորիզոնականով հպարտացող Նիկոլ Փաշինյանին տեղեկացնենք, որ նույն ինդեքսով Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ, մասնավորապես՝ 2006 թվականին, Հայաստանը զբաղեցրել է 27-րդ տեղը, բայց դա չի ներկայացվել որպես ազգափրկիչ երևույթ։

Ա․ Մ․

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ