30 06 2020

Գույքահարկը կխթանի բիզնեսը․ Բաբկեն Թունյան



Եթե նայում ենք, օրինակ, թե ինչքանո՞վ են ավելանում գույքահարկերը, և նայում ենք բիզնեսների եկամտաբերության մակարդակի վրա, իմ կարծիքով, այդ ազդեցությունն այնքան չնչին է, որ դրա մասին խոսելու կարիք անգամ չկա։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Ավելին ասեմ, բիզնեսի վրա սա կարող է խթանող ազդեցություն ունենալ, որովհետև, եթե մարդիկ ժամանակին կոպեկներով որևէ գույք են սեփականաշնորհել, ու իրենց համար դա այսօր պահելը, գույքահարկ վճարելը ոչ մի բան չարժի, որովհետև գույքահարկը շատ ցածր է, այն գործարարը՝ սկսնակ կամ որոշակի մակարդակի հասած, երբ որ ուզում է ինչ-որ գույք ձեռք բերել, օրինակ՝ գնել կամ վարձակալությամբ վերցնել, կանգնում է լուրջ խնդրի առաջ, իրենք պարզապես չեն կարողանում սեփականատիրոջից հարմար գնով գնել կամ վերցնել: Գույքահարկերի ավելացումն այդ չօգտագործվող գույքերի համար՝ ստիպելու է այն մարդկանց, որոնք ունեն հնուց իրենց սեփականությունը հանդիսացող որոշակի տարածքներ, կամ դրանք աշխատեցնել, կամ վարձով տալ, կամ վաճառել մարդկանց, որոնք ցանկություն ունեն դա օգտագործելու»,- ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ