22 06 2020

Մեր երկիրը պայքարել է կոռուպցիայի դեմ՝ կոռուպցիոն ռիսկերն ավելացնելով․ տնտեսագետ



Վերջերս կառավարությունը ներկայացրեց բյուջեի կատարողականը և առաջին հայացքից թվում է, թե հաջողվել է տնտեսական աճ ապահովել, սակայն տնտեսական աճի դեռևս դրական ցուցանիշները չի վկայում, որ տնտեսությունը գնում է ճիշտ ուղղությամբ ի սկզբանե որդեգրած ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ, ՏԶՆԿ խորհրդի անդամ Էդուարդ Պետրոսյանը։

«Շաշափելի տնտեսական աճ գրանցելու կամ հեղափոխական աճ գրանցելու համար անհրաժեշտ էր մի  քանի անգամ ավելի ներդրումներ ներգրավել։ Մեկ կարևոր ցուցանիշ ևս, որը լավատեսություն չի ներշնչում  օտարերկյա ներդրողների կողմից ներդրված գումարների կտրուկ նվազումը․ մոտ 40 տոկոսով ունենք նվազում։ Այս ցուցանիշը վկայում է ներդրողների կողմից բիզենսը ընդլայնելու ցանկության մարում, ինչը վկայում է տնտեսությունում բացասական միտումների մասին»,- ասաց տնտեսագետը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ