11 06 2020

«Լիդիան Արմենիան» ծրագրում է վերսկսել աշխատանքներն Ամուլսարում

«Լիդիան Արմենիան» ծրագրում է վերսկսել աշխատանքներն Ամուլսարում

«Այսօր իրավաբան-ակտիվիստ Նազելի Վարդանյանն Ազգային ժողովի Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանցից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում հայտարարել էր, որ «...հավանաբար շուտով զրոյացվի Ամուլսարի հանքն իրենց (ընկերության) հաշվեկշռում»:

Այս կապակցությամբ հայտնում ենք, որ Ամուլսարի ծրագիրը շարունակում է մնալ «Լիդիան Արմենիայի» 100% սեփականությունը, ընկերությունը շարունակում է տիրապետել հանքի շահագործման բոլոր իրավունքներին և ծրագրում է վերսկսել աշխատանքները Ամուլսարում՝ ավարտին հասցնելով հանքի շինարարությունը»:

Ընկերությունը, «որպես հավելում», հիշեցնում է, որ ընդամենը մեկ օր առաջ ՀՀ առաջին ատյանի դատարանը Նազելի Վարդանյանի՝ «Լիդիան Արմենիայի» վերաբերյալ նախկինում արած հայտարարությունները որակել է որպես զրպարտություն և պարտավորեցրել հերքել դրանք:

«Ընկերության իրավաբանական թիմը կդիտարկի Նազելի Վարդանյանի դեմ ևս մեկ հայցի ներկայացման նպատակահարմարությունը, քանի որ Նազելի Վարդանյանը շարունակում է տարածել ապատեղեկատվություն և անել անտրամաբանական հայտարարություններ՝ մոլորեցնելով հանրությանը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ