04 06 2020

Վիճակն այսօրվանից արդեն կառավարելի է․ ԿԲ նախագահ



 ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը կառավարության նիստում ասաց, որ հունիսի 3-ին բավական լավ արդյունքների են հասել բանկերի մոտ հերթ պահելիս սոցիալական տարածությունների պահպանման,  դիմակների բաժանման, ախտահանող տարբեր միջոցների տրամադրման, նոր սարքերի տեղադրման ուղղությամբ։

 «Օրվա վերջում բավական լավ իրավիճակ էր արդեն, բայց այսօր առավոտյան երկու ահազանգ ենք ստանցել, այդ թվում՝ մարզից։ Մարզերում կրկին խնդիրը կապված է թոշակների և մեր սոցիալական ծրագրերի այն բաժանորդների հետ, որոնք դեռ չեն հասցրել վերջնական իրենց գումարները ստանալ։ Աշխատանք տարվում է, բայց տեղեր կան՝ նույն կարգապահության խնդիրն է՝ բանկերը գծերը քաշել են, հատուկ միջոցառումներ են անում, աշխատակիցները բոլորին խնդրում են պահպանել սոցիալական տարածությունը, բաժանում են դիմակներ, եթե անդիմակ մարդիկ կան, դիմում են իրենց հաճախորդներին սոցիալական ցանցերով, սպասարկման ժամկետները մի քանի ժամով երկարացրել են, փորձում են հերթերի հատուկ կարգ սահմանել։ Ես չեմ կարող ասել, որ վիճակն անկառավարելի է։ Լրիվ կառավարելի վիճակ է, մեկ-երկու դեպք է մնացել։ Վիճակն այսօր արդեն անհամեմատելի է երեկվա հետ, այսօր օրվա մեջ այդ վիճակն ամբողջությամբ կկարգավորվի»,- ասաց ԿԲ նախագահը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ