03 06 2020

Եթե կրկին կարանտին մտցվի երկրում, տնտեսությունը շատ վատ վիճակում կլինի․ Մելքումյան



Ազգային ժողովում լրագրողների հարցին՝ եթե կրկին կարանտին մտցվի երկրում, տնտեսությունն ի՞նչ վիճակում կհայտնվի, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց. «Շատ վատ վիճակում, բայց ես չեմ ուզում մարդկանց կյանքը նժարին դնել ու համեմատել տնտեսական կորուստների հետ։ Մենք 40 միլիոն դոլարից ավելի կորուստ ունեինք փակ ժամանակ, բայց ներարկում էինք 3.8 միլիոն դոլար։ Այն թիվը, որը դրված է բյուջեի նախագծում, շատ հեռու է իրականությունից։ Հիմա փող է պետք, որ այդ փողը մտնի մեր տնտեսություն, որ մարդկանց աշխատատեղերը փրկենք։ Հիմա պետք է ռազմական բնույթի գերջանքեր՝ իրավիճակը շտկելու համար»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ