26 05 2020

Ամենամեծ ռիսկը առկա անորոշությունն է. Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն

Ամենամեծ ռիսկը առկա անորոշությունն է. Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն

2020 թվականի առաջին եռամսյակի  գործունեությունը համընկել է կորոնավիրուսի տարածման և կանխարգելման միջոցառումների հետ և բնականաբար, իր ազդեցությունն է ունեցել և՛ բանկային համակարգի ցուցանիշների, և՛զարգացման միտումների, և՛ ողջ տնտեսության վրա: Այս մասին առցանց ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը` խոսելով բանկային համակարգի գործունեության ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշների ամփոփման մասին:

«Ամենակարևոր ցուցանիշն ընդհանուր կապիտալն է բանկային համակարգում, որը առաջին եռամսյակի վերջում եղել է 862 մլրդ դրամ, նախորդ տարվա վերջի համեմատ բարձրացել է 18 մլրդ դրամով: Պետք է ասեմ, որ ընդհանուր կապիտաի աճի տեմպը վերջին տարիներին բավականին կտրուկ է եղել, և եթե նայենք 2014 թվականից, կտեսնենք, որ բանկերի կապիտալը կրկնապատկվել է: Մյուս ցուցանիշը՝ ակտիվները եռամսյակի վերջում եղել են 5 տրիլիոն 907 դրամ, ավելացել է 1,8 տոկոսով»,- ասաց նա:

Հարցին, թե ներկայիս բարդ տնտեսական իրավիճակում ինչպիսի՞ համակարգային ռիսկերի հետ են բախվում բանկերը, և ո՞րն է կորոնավիրուսի տարածման ընթացքում ամենամեծ վնասը Հայաստանի բանկերի համար, գործադիր տնօրենը պատասխանեց, որ այսօր ամենամեծ ռիսկը առկա անորոշությունն է,  որովհետև մենք չգիտենք՝ կորոնավիրուսով պայմանավորված տնտեսության դանդաղման ժամկետներն ինչպիսի ազդեցություն և հետևանքներ կունենան: «Ամենավատ սցենարների դեպքում նույնիսկ մենք կարծում ենք, որ այդ ռիսկերը կառավարելի են»:

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ