07 12 2020

Չեք զգո՞ւմ, որ պատերազմի նոր ռիսկեր կարող են առաջանալ․ Միքայել Մելքումյանը՝ Մարուքյանին



«Չեք զգո՞ւմ, որ վաղն էլ կարող են նոր ռիսկեր առաջանալ, այդ թվում՝ պատերազմական»։ ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ընթացող խորհրդարանական լսումների ժամանակ հարց ուղղեց Էդմոն Մարուքյանին հարց ուղղեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը։ 

«Զգում ենք, նաև դրանով է պայմանավորված բոլորիս, այսպես կոչված, շտապողականությունը հանգուցալուծում գտնելու համար։ Ինչո՞ւ ենք ասում, որ օր առաջ երկրի վարչապետը պետք է փոխվի, որովհետև վստահությունը կվերականգնվի կառավարության նկատմամբ, պետական ինստիտուները կվերակագնեն իրենց ամենօրյա գործունեությունը, և երբ ադրբեջանցիները գան ասեն՝ «տես GPS-ով մենք պետք է այստեղ կանգնենք», այնտեղ իրենց կդիմավորեն պետական մարմինների ներկայացուցիչները, ոչ թե գյուղապետերը կամ կամավորականներ, փառք իրենց»,- պատասխանեց Մարուքյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ