12 10 2020

ԵԱՏՄ-ում անվտանգության առումով բանվականին լուրջ ռիսկեր կան. Թաթուլ Մանասերյան



 Sputnik Արմենիա  մամուլի կենտրոնում Մոսկվայի փորձագետների հետ տեսակամուրջի ժամանակ հոկտեմբերի 12-ին քննարկվում էին  Էներգետիկ անվտանգության և ԵԱՏՄ անդամ երկրների համար  միասնական  սակագների ձեւավորման  հարցերը:

Ի դեպ, այս հարցերով, ըստ երկկողմ բանախոսների, մտահոգ են միության անդամ բոլոր երկրները:  Մասնավորաբար տնետսագետ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը,  գնահատելով օրերս  Երեւանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյուքները,  կարևորեց եվրասիական համագործակցությանն առավել լայն հայացքով մոտենալը՝  նկատի ունենալով  համագործակցության ընդլայնումն ու   անվտանգային հարցերում   նոր գործընկերների ներգրավվումը՝  ԵԱՏՄ ֆորմատից դուրս :

«Անվտանգությունն այսօր ինձ համար ոչ միայն զուտ խոսք է կամ նպատակ, որին ձգտում ենք, այլ իրականություն, որում մենք ապրում ենք: Դա վերաբերվում է ոչ միայն Արցախին, Հայաստանին, այլ այն սպառնալիք է մեր ազգային տնտեսություններին եւ պետք չէ անուշադրության մատնել այն, որ ոչ միայն Հայաստանում, այլ հետխորհրդային այլ երկրներում, մասնավորաբար, ԵԱՏՄ-ում, այս առումով բավականին լուրջ վտանգներ կան»,- ասաց տնտեսագետը:

Ըստ նրա՝ պետք է կենտրոնանալ շատ որոշակի խնդիրների չեզոքացման վրա, որոնք սպառնում են հենց էներգետիկ անվտանգությանը: Ապա, ըստ բանախոսի, ուշադրության են արժանի էներգակիրների շուկայի ոչ միայն ազատ, այլ արդար վաճառքը, ոչ միայն ազատ, այլ արդար մրցակցությունը: Նա ոչ պակաս է կարևորում նաեւ սակագների ձեւավորման եւ սահմանման հարցերը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ