20 05 2020

Պարտքը մարելու ենք բոլորս, բայց չգիտենք պարտքի գինը․ Արթուր Խաչատրյան

Պարտքը մարելու ենք բոլորս, բայց չգիտենք պարտքի գինը․ Արթուր Խաչատրյան

ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Կառավարությունն «ավետել էր», որ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Հայաստանին 280 մլն դոլարի «աջակցություն» է տրամադրել: Վանեցու ասած. «աջակցություն լավ պան ի»: Ուղղակի մեր իշխանությունները մոռացան նշել, որ այդ աջակցությունն ընդամենը պարտք է: Ի թիվս այլ մանրուքների, իշխանությունները նաև մոռացան նշել պարտքի տոկոսադրույքը: Լինի «պողոս» թե «բարդուղիմեոս», երբ գնում է բանկից, վարկային կազմակերպությունից, կամ տոկոսով փող տվող դալալից վարկ վերցնելու, առաջին հերթին հարցնում է, տոկոսն ու ժամկետը: Ի՞նչ ստացվեց. պարտքը մարելու ենք բոլորս, բայց չգիտենք պարտքի գինը: Անգերազանցելի է:

Մի քանի խոսք վարկի մասին: Այն ինչ մամուլը կոչում է «Սթենդ-բայ» ծրագիր ամենևին էլ «ծրագիր» չէ, այլ վարկի տեսակ (Stand-By Arrangement (SBA)): Համաձայն ԱՄՀ մամուլի հաղորդագրության, Հայաստանին տրված վարկի ժամկետայնությունը 36 ամիս է: $248.2 մլն վարկից անմիջապես հասանելի է $35.5 մլն: Մնացածը հասանելի կլինի վեց կիսամյակային գնահատումների արդյունքում:

Մի հետաքրքիր նյուանս ևս: Էկոնոմիկայի փոխնախարարն այդ «աջակցության» մասին խոսել էր դեռ մեկ ամիս առաջ, մինչդեռ ԱՄՀ վարկի մասին հայտարարեց մայիսի 17-ին: Ուշադրություն դարձրեք, որ փոփոխվել է նաև վարկի գումարը։ 

Հ.Գ. Միգուցե պարտք վերցնելն այս պայմաններում իրոք պարտադրված քայլ էր, բայց ինչու՞ չեն ասում թե որքան է այդ աջակցության գինը...»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ