18 05 2020

Նոր նախագիծ՝ զրոյից սկսող բիզնեսին աջակցելու նպատակով

Նոր նախագիծ՝ զրոյից սկսող բիզնեսին աջակցելու նպատակով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային քաղաքականությանը: Այս մասին  տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մասնավորապես, ներկայացվել է զրոյից բիզնես ստեղծելու նախաձեռնություններին տարբեր գործիքակազմերով պետական աջակցություն ցուցաբերելու միջոցառման նախագիծը: Այն վերաբերելու է Երևանից դուրս արտադրության և ծառայությունների մատուցման ոլորտներում նոր բիզնես նախագծերին: Օժանդակությունը ցուցաբերվելու է Ներդրումների աջակցման կենտրոնի միջոցով:

Քննարկման արդյունքներով միջոցառումն արժանացել է հավանության: Այն առաջիկայում կներկայացվի կառավարության հաստատմանը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հակաճգնաժամային տնտեսական և սոցիալական ծրագրերի արդյունքներին և հետագա քայլերին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ