03 05 2020

Քննարկել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը խթանելու մեխանիզմները

Քննարկել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը խթանելու մեխանիզմները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունը: 

Քննարկման առարկա են դարձել ստեղծված իրավիճակում բարձր տեխնոլոգիական ոլորտին օժանդակելու, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարով ՏՏ զարգացումը խթանելու ուղղությամբ անելիքները։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է ոլորտի կազմակերպությունների բնականոն աշխատանքի վրա կորոնավիրուսի ազդեցության գնահատման նպատակով կատարված ուսումնասիրության արդյունքները և առաջացած խնդիրների լուծման տարբերակներ։ Թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում անդրադարձ է եղել օժանդակության մեխանիզմներին, զարգացման տրամաբանություն ունեցող գործիքների կիրառմանը, երկարաժամկետ ռազմավարական մեխանիզմների ներդրմանը և այլ հարցերի։ Ներկայացվել են մի շարք դիտարկումներ ու առաջարկներ։  

Վարչապետը նշել է, որ պետական օժանդակության գործիքակազմով տեխնոլոգիական ոլորտի խթանումը կարևոր է ոչ միայն ստեղծված իրավիճակով պայմանավորված խնդիրների լուծման, այլև Հայաստանի տեխնոլոգիական գերակայությունների առաջմղման համատեքստում։ Կառավարության ղեկավարը հանձնարարել է քննարկման արդյունքներով մշակել օժանդակության, ինչպես նաև երկարաժամկետ զարգացման մեխանիզմների առաջարկներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ