29 04 2020

Դեռ վաղ է գյուղմթերքի մթերման մասին խոսելը․ Տիգրան Խաչատրյան



Դեռ վաղ է մթերման մասին խոսելը, բայց արդեն քննարկում ենք և կառավարության աջակցություններից մեկը մթերող կազմակերպություններին է վերաբերում: Այն ուղղվում է ոչ միայն մթերող ընկերություններին, այլև ֆերմերային տնտեսություններին: Այս մասին լրագորղների հետ հանդիպմանն ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը պատասխանելով հարցին՝ ինչ է արվում գյուղմթերքի մթերմանն աջակցելու համար։

«Յուրաքանչյուր ընկերության հատկացվում է 1.8 մլրդ դրամի վարկ: Ստացած առաջարկությունների արդյունքում այն կընդլայնվի՝ նաև պահածոյացման համար գումարներ հատկացնելու միջոցով: Հայաստանում մթերող տնտեսությունները շուրջ երկու տասնյակ են, որոնց հետ մենք կապի մեջ ենք»,- ասաց նախարարը:

Մանրամասն՝ տեսանյութում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ