Առաջին միջոցառման շրջանակում տրվող օժանդակությունից արդեն օգտվել է 284 կազմակերպություն, որոնք ունեն 24.6 մլրդ դրամ ընդհանուր գումարով հաստատված վարկային հայտեր: Երկրորդ միջոցառման շրջանակում շահառու ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների թիվը գերազանցում է 6000-ը, որոնցից 5500-ն այն անհատներն են կամ կազմակերպությունները, որոնք դիմել են մինչև 1 մլն դրամ վարկավորման աջակցության գործիքից օգտվելու համար: Երրորդ միջոցառման շրջանակում շահառու են հանդիսացել 549 կազմակերպություն, որոնք ունեն 6.3 մլրդ դրամ ընդհանուր արժեքով վարկային հայտեր։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։
Նախարարը նշեց, որ եթե շահառուն կարծում է՝ անհիմն մերժում է ստացել, կարող է դիմել նախարարություն։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը