3-րդ միջոցառումն ուղղված է այն փոքր ու միջին ձեռնարկություններին, որոնց 2019 թվականի շրջանառությունը կազմել է 24-500 մլն դրամ: Ծրագրում ընդգրկված են հետևյալ ոլորտների կազմակերպությունները. մշակող արդյունաբերություն, կացություն, հանրային սննդի կազմակերպում, փոխադրումներ, պահեստային տնտեսություն, զբոսաշրջային ծառայություններ, սպասարկման այլ ծառայություններ, առողջապահություն: Այս մասին այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը:
«Պայմաններում փոփոխություններ են կատարվել: Եթե նախկինում պնդում էինք, որ ծրագրին դիմող յուրքանչյուր ՓՄՁ-ի անցյալ տարվա յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը չպետք է լինի ավելի փոքր, քան ամբողջ տարվա շրջանառության 10 տոկոսը, ապա դիմումների արդյունքում տեսանք, որ մի շարք կազմակերպություններ՝ հատկապես տուրիստական կազմակերպություններ և սեզոնային աշխատանք անողներ, այս ֆիլտրի պատճառով դուրս են մնում: Եվ որոշեցինք փոփոխություն անել ու սահմանել, որ 2019-ի յուրաքանչյուր եռամսյակի շրջանառություն չպետք է լինի ավելի, քան ամբողջ տարվա շրջանառության 70 տոկոսը»,-ասաց փոխնախարարն ու նկատեց՝ սրա արդյունքում շահառուների քանակը կտրուկ աճել է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը