Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 17.04.2020թ. թիվ 577-Լ որոշմամբ հաստատված «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման շրջանակում միանվագ դրամաշնորհի տրամադրման» կարգի համաձայն` էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումներում (cv) շահառուի բանկային հաշվի բացակայության դեպքում` դիմումներում նշված անձը հաստատող փաստաթղթերի տվյալների հիման վրա կոմիտեի կողմից կազմվելու է վճարման ցուցակ և ուղարկվելու է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ` համապատասխան շահառուներին վճարումն ապահովելու համար:
«Այն շահառուները, որոնք էլեկտրոնային եղանակով ՊԵԿ ներկայացված դիմումներում (cv) չեն նշել բանկային հաշվի համարը, ապա կարող են իրենց հասանելիք միանվագ դրամաշնորհի գումարը ստանալ «ՎՏԲ-Հայաստան Բանկի» ցանկացած մասնաճյուղից»,- ասված է հաղորդագրության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը