22 04 2020

Հինգ տնտեսվարողների գործունեությունը 24 ժամով արգելվել է

Հինգ տնտեսվարողների գործունեությունը 24 ժամով արգելվել է

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ 24 ժամով արգելվել է մի շարք տնտեսվարողների պատկանող մասնաճյուղերի գործունեության ծավալումը:

Որոշումը՝ ստորև.

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17-2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի №27 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի ապրիլի 17-ի №1030-Ա, №1031-Ա և №1041-Ա, 2020 թվականի ապրիլի 20-ի №1066-Ա, №1073-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի ապրիլի 20-ին և 21-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝

 «Արուս Արզումանյան» Ա/Ձ, ք. Երևան, Ջրվեժ, Բանավան 19
 Ա/Ձ «Սասուն Ավագյան», ք. Վեդի, Ա. Սիմոնյան 10
 Ա/Ձ «Քաջիկ Ավագյան», ք. Վեդի, Ա. Սիմոնյան 10
 Ա/Ձ «Արթուր Վարդազարյան», ք. Արարատ, Իսահակյան 22
«Աշկար» ՍՊԸ, ք․ Եղեգնաձոր, Եղեգնաձորի զ/կ 2.                                     

2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ