22 04 2020

Նախագիծը տնտեսվարողին կմոտիվացնի ներդրումներ կատարել հենց այս տարի. Բաբկեն Թունյան



Այսօրվա հարկային կարգավորումներով, եթե տնտեսվարողները ներդրում է կատարում, այսինքն սարքավորումներ է գնում, ինքը չի կարող միանգամից տվյալ տարում այդ ծախսի ամորտիզացիան (մաշվածությունը) ծախսագրել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, նշեց նախագծի հեղինակ Բաբկեն Թունյանը:

Նրա խոսքով, առանձին խմբերի համար կան սահմանված ժամկետներ, օրինակ, համակարգիչների և նման տեխնիկայի համար ամորտիզացիոն նվազագույն ժամկետը մեկ տարի է, սարքավորումների համար 5 տարի, շենքերի համար՝ 20 տարի. «Եթե մեկը մեկ մլն դոլարի հոսքագիծ է գնել, ինքը չի կարող հենց նույն տարում ծախսագրել, ներկայացնել որպես ծախս, իր եկամուտներից պակասեցնել և ավելի քիչ շահութահարկ վճարել: Այլ պետք է դա կատարի առնվազն 5 տարվա ընթացքում՝ մաս-մաս: Բայց կա նաև բացառություն, կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրերով տնտեսվարողը սարքավորումների և անշարժ գույքի մասով ինքնուրույն որոշել, թե ինչ ժամկետով կարող է այդ մասհանումներն իրականացնել»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ