13 04 2020

Որքա՞ն վարկ է տրամարդվել արտակարգ պայմաններում․ ներկայացնում է ԿԲ նախագահը



Կառավարության արտահերթ նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արդեն 11 միջոցառում են հաստատել` կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու համար:

«Եկեք հասկանանք, թե մեր միջոցառումներն ուր են հասել: Առաջին երկու միջոցառումներն իրականացվում են բանկերի միջոցով և պատասխանատուն Կենտրոնական բանկն է»,-նշեց Փաշինյանը` ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանից հետարքրքրվելով արդյունքների մասին:

Ջավադյանը տեղեկացրեց, որ այստեղ ունենք բավարարված 205 վարկ՝ 8 մլրդ 851 մլն դրամի չափով. «Այս վարկերը բավականին հարթ ձևով բաշխված են ամբողջ հանրապետությունով, և ունենք գործունեության ոլորտներով էլ լավ բաշխվածություն՝ հյուրանոցային բիզնես, ռեստորանային բիզնես, գյուղվերամշակում, առևտուր, առողջապահություն:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ