Հայաստանը փոքրաթիվ երկրներից է, որտեղ խութների դատարկ ցուցափեղկերի երևույթ չի նկատվել։ Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նաև նշեց, որ դիզվառելիքի շուկայում աննախադեպ գնանկում է նկատվում, այսօր, արդեն, դիզվառելիքը հասանելի է 360 դրամով։
«Գյուղատնտեսական աշխատանքների այս սեզոնին սա կարևոր է, կարող ենք նաև արձանագրել, որ մենք այս գիշեր լարված էինք բավականին, որովհետև այս գիշեր ցրտահարությսն վտանգ կար։ Կարող ենք արձանագրել, որ նորմալ է անցել, համենայնդեպս, էական վնասների մասին տեղեկատվություն այս պահին չունենք», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը