Ապրիլի 7-ին ստորագրվել է Գերմանիայի եւ Հայաստանի միջեւ ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը։ Այն սահմանում է 2018-ից հետո նախատեսված համագործակցության ծրագրերը։ Այս մասին տեղականում ենք Հայաստանում Գերմանիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջից:
Ըստ այդմ՝ Հայաստանին տրամադրվում են դրամաշնորհներ, տեխնիկական աջակցություն եւ արտոնյալ տոկոսադրույքով վարկեր, որոնց ընդհանուր ծավալը գերազանցում է 91 միլիոն եվրոն։ Դրանց թվում են կենսաբազմազանության պաշտպանությանը կամ վերականգնվող էներգակիրների խթանմանն ուղղված ծրագրեր։
Covid-19-ով պայմանավորված անվտանգության կանոններից ելնելով՝ դեսպան Միխայել Բանցհաֆի եւ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի կողմից համաձայնագիրը ստորագրվեց առանձին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը