ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան ապրիլի 7-ին առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ իր հարց ու պատասխանի ժամանակ բարձրացրած հարցին, որը վերաբերում է Վանաձորում տեղի ունեցած անհամաչափ թակացումներին, մասնավորապես՝ հացի թանկացմանը, նշելով, որ այսօր առավոտյան Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ ՏՄՊՊՀ, նախագահը տեղեկացրել է, որ այդ հարցով զբաղվում են՝ հասկանալու համար հացի թանկացման պատճառները:
«Ես տվել եմ համապատասխան հանձնարարություն, որպեսզի այդ թեմայով զբաղվեն: ՏՄՊՊՀ նախագահը նաև տեեկացրեց, որ որոշ ապրանքատեսակների մասով գնանկում է նկատվել: Մենք շարունակում ենք հետևել իրավիճակին, մոնիտորինգ անել և այստեղ խնդիրը հետևյալն է՝ թույլ չտալ անհիմն գործողություն և որևէ գնային շահարկումներ: Կառավարության ընդունած 9 միջոցառումների շրջանակներում երեկվա դրությամբ 2 մլրդ 353 մլն դրամ տնտեսական և սոցիալական աջակցություն է բախշվել իրավաբանական և ֆիզիկական անձանց. սա նշանակում է, որ այդ մարդկանց համար գումարն արդեն հասանելի է բանկային համակարգով, նրանց մի մասը գուցե արդեն ստացել են»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը