Մենք ակտիվ կապի մեջ ենք առողջապահության նախարարության հետ և որևէ պատճառ չկա, որ կորոնավիրուսի հետ քաշվելուց հետո այս հյուրանոցները սկսկեն իրենց գործունեությունը շարունակել, որևէ խնդիր չկա։ Եվ այս պահին էլ պարբերաբար իրականացվում է ախտահանման աշխատանքներ ամբողջությամբ։ Այս մասին մամուլի ասուլիս ժամանակ ասաց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը, պատասպախելով հարցին, թե արդյո՞ք կորոնավիրուսից հետո հյուրանոցները կկարողանան զբոսաշրջիկ ընդունել։
«Որևէ ռիսկ հետագայում զբոսաշրջիկի համար չկա, որովհետև ինչպես գիտենք վիրուսը բաց տարածքում երկար չի գոյատևում և անհրաժեշտ ախտահանանման միջոցառումներն իրականացվում են»,- նշեց Սաֆարյանը։
Զբոսաշրջության կոմիտեի նախագահը նաև հայտնեց, որ հյուրանոցների հետ համագործակցությունը փոխշահավետ է իրենք այժմ սպասում են հյուրանոցների առաջարկին։
«Դիտարկում ենք հյուրանոցների ամբողջական վարձակալությունը, այսինքն այս ժամանակահատվածում որևէ այլ մարդ, որևէ զբոսաշրջիկ հյուրանոցում չի լինի, միայն մեկուսացվածները»,-ասաց նա՝ հավելելով, որ ոյս պահին տոկոսային հարաբերությամբ քիչ հյուրանոցներ են միացել հակավիրուսային աշխատանքներին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը