Զբոսաշրջությունը կորոնավիրուսի հետևանքով ամենից առավել տուժող ոլորտներից է և կարելի է ասել այս պահին ՀՀ-ում և ողջ աշխարհում զբոսաշրջային այցելությունների քանակը ձգտում են զրոյի հետևաբար զբոսաշրջությունը համարվում է առավել խոցելի, քան մյուս ոլորտները և դրանով պայմանավոչավծ կրում է վնասներ։ Այս մասին կառավարության մամուլի ակումբում ասուլիս ժամանակ ասաց ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը։
«Կրում են վնասներ նաև մասնավոր ոլորտի ներկայացուցիչները և այն ԱՁ-ները, որոնք ներգրավված են եղել զբոսաշրջության ծառայությունների մատուցման բնագավառում՝ հյուրատները, հյուրանոցները, զբոսաշրջային սուբյեկտները, որոնց հիմնական սպառողը հանդիսացել է զբոսաշրջիկը։ Եվ դրանով խայմանավորված վերջին շրջանում բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել տարբեր զբոսաշրջային սուբյեկտների հետ, որոնք այս վիուրսի հետևանքով կրել են վնասներ»,- ասաց Սաֆարյանը։
Նա նշեց, որ մշակվել են աջակցության տարբեր մեխանիզմներ․ «Մասնավորապես սահմանվում է համավարկավորում կամ վերավարկավորում, երբ մասնավոր հատվածի նեկայացուցիչները կարող են դիմել վարկավորմամաբ իրենց կողմից 50 տոկոս վարկային միջոցների և ևս 50 տոկոս պետության աջակցությամբ ֆինասնավորում ստանալու համար, որն իրենք կարող են ծախսել աշխատակիցների աշխատավարձերի, վճարումների, տուրքերի և նաև կոմունալ վճարումների համար։ Մեկ այլ նախագիծ նախատեսում է վարկավարման աջակցության զբոսաշրջության փոքր ու միջին ձեռնարկատիրությունների համար։ Սրանով նախատեսվում է վարկավորում այն սուբյեկտների համար, որոնց շրջանառությունը 24-500 մլն դրամի շրջանակներում է։ Առաջին 6 ամիսներին վճարումներ նախատեսված չեն, տոկոսավճարներ չկան, որից հետո ևս 2 տարի շարունակում են վճարել մայր գումարն առանց տոկոսի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը