28 03 2020

Եվրասիական բանկը Հայաստանին պետք է առնվազն 400 մլն դոլար օժանդակություն տրամադրի, իսկ ՌԴ-ն իջեցնի գազի գինը սահմանին. Միքայել Մելքումյան

Եվրասիական բանկը Հայաստանին պետք է առնվազն 400 մլն դոլար օժանդակություն տրամադրի, իսկ ՌԴ-ն իջեցնի գազի գինը սահմանին. Միքայել Մելքումյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշում է, որ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրադրությունում Եվրասիական բանկը Հայաստանին պետք է տրամադրի առնվազն 400 մլն ԱՄՆ դոլար: Հայտարարությունում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Հաշվի առնելով հայտնի պատճառներով ստեղծված իրավիճակը, նաև տնտեսական և սոցիալական մարտահրավերների անհետաձգելի հաղթահարման հրամայականը, նաև հիմք ընդունելով, որ մեր հանրապետությունը ԵԱՏՄ անդամ պետություն է, առաջարկում եմ՝


Դիմել Եվրասիական զարգացման բանկին՝ ակնկալելով ստանալ մեծածավալ օժանդակող ֆինանսական ռեսուրսներ` առնվազն 400 մլն. ԱՄՆ դոլար՝ հաշվի առնելով այն, որ 2020թ. բանկի ներդրումային պորտֆելը կազմում է շուրջ 4.5 մլրդ դոլար (խիստ մատչելի պայմաններով, որը համարժեք է ներկա իրավիճակին): Բա էլ որ օրվա համար է այդ բանկը, որ օժանդակության ձեռք չմեկնի անդամ պետություններին և հասկանալի է, թե քաղաքական որոշումները ինչպես պետք է կայացվեն:

Մեկ անգամ արդեն այս մասին հանդես եմ եկել 10 օր առաջ առ այն, որ ճիշտ ժամանակն է, որ Ռուսաստանի Դաշնությունը ստեղծված իրավիճակին համապատասխան սահմանի վրա իջեցնի գազի գինը՝ մինչև կկայունանա իրավիճակը, որովհետև հենց գազի գնի իջեցումը կնպաստի ապրանքների և ծառայությունների մրցունակության բարձրացմանը:

Երրորդ երկրներից դեպի ԵԱՏՄ երկրներ 0 տոկոս մաքսատուրքով ներկրվող ապրանքների ցանկը ընդլայնել՝ հաշվի առնելով դրանց կենսական անհրաժեշտությունը:

Առայժմ այսքանը (շարունակելի)»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ